понедельник, 12 декабря 2016 г.

Հայաստանում էմոների թիվը չի հասնում հարյուրի. սա պաշտոնապես:
«Այսօր այնքան տխուր եմ: Ոչ ոք ինձ չի հասկանում, ես էս աշխարհում մենակ եմ»:
Ահա այսպես են համացանցում միմյանց հետ շփվում դեռահաս էմոները: Նաեւ շփվում են կասկածելի բջջային սպառնալիք -հեռախոսահաղորդագրություններով. «Շտապի՛ր, քեզանից հետո մեծ հերթ կա …, եթե քեզ չըսպանես, մենք կսպանենք»:
Կյանքի հանդեպ տածած հակակրանքը գերագույն հաճույք է նրանց համար: Մամուլն ու համացանցը ողողված են մեր երկրում ծայր առած դեռահասների ինքնասպանությունների եւ դրանց սերտորեն առընչվող էմոների մասին նյութերով: Ովքեր են դրանք:
«Էմոն» էմոցիոնալ (դյուրազգաց) բառի կրճատ ձեւն է, որ արդեն հաճախ է հանդիպում մեր երկրի տարբեր բնակավայրերում: Առաջին անգամ այս տերմինը, որը նաեւ երաժշտական ոճի անվանում է, օգտագործվել է 1985 թ.: 1990-ական թթ. էմո ոճը տարածվեց ամբողջ աշխարհով, անկախ նրանից, թե հետեւողներն այդ երաժշտության հանդեպ սեր ունեն, թե ոչ: Իսկ 2000 թ. այն դարձավ ենթամշակութային երեւույթ: Առաջին էմոները Հայաստանում հայտնվել են 2007 թ: 12-18 տարեկան այս դեռահասներին, հիմնականում աղջիկներին, հնարավոր է հանդիպել ռոք-համերգների ժամանակ, որը սատանայական է համարվում: Նրանք դեպրեսիվ, անտարբեր ու մելամաղձոտ դեմքով, ռոքի հընչյունների տակ մոլագար թափահարում են գլուխները, իսկ հետո նույն «դարդոտ» տեսքով հեռանում համերգից: Նրանց արտաքինը . սեւ ներկած եղունգներ ու մազեր, թեք` մեկ աչքը ծածկող չոլկաներ, պիրսինգ, սեւ եւ վարդագույն զգեստներ, ձեռնոցներ, ջինսեր, մուգ ակնոցներ,արծաթագույն ճարմանդներով վարդագույն կամ սեւ գոտիներ, պարանոցին` հաստ շղթաներ, շարֆեր եւ այլն: Կարելի է տեսնել նեղ ջինսով էմո տղաների, որոնք ոչնչով չեն տարբերվում աղջիկներից. նույն սանրվածքը, հագուստի գույները: Այս երիտասարդները լսում են էմո երաժշտություն “Տոկիո հոթել”, Ավրիլ Լավին եւ այլն: Զգացմունքների արտահայտումը էմոների գլխավոր կանոնն է, իսկ իրենց էմո համարող պատանիների մշտական զգացումներն են ծայրահեղ տխրությունը, մշտական դեպրեսիան:Մշտապես դեպրեսիվ էմոներն անգամ փորձում են իրենք իրենց վնասել. թե ֆիզիկական, թե հոգեկան ցավ պատճառել, իսկ հաճախ էլ ինքնասպանության փորձ են կատարում: Հիմնականում դա անում են սիրելի էակների հետ: Համացանցով էմոները քարոզում են զզվանք եւ ատելություն սեփական անձի եւ կյանքի նկատմամբ: Նրանք անվնաս են միայն առաջին հայացքից, իրականում ագրեսիվ, անհանդուրժող ու հեղափոխական են: Որեւէ վառ գույնի համադրությամբ նրանց սեւ հագուստը հենց բնորոշում է կյանքը խեղդելու մոլուցքը: Որպես կանոն, Էմո-դեռահասները խնդիրներ ունեն ընտանիքում եւ հանրության հետ: Իրենց արտասովոր արտաքինը ապահովելու համար նրանք դիմում են անգամ կողոպուտի. գողանալով հարազատ ծնողների արժեքավոր իրերը: Ոչ էմո պատանիներին անվանում են «մամայի բալիկներ», ինչով բացահայտում են իրենց ապստամբ նկարագիրը եւ ապացուցում, որ Պողոս առաքյալի նշած վերջին ժամանակների «ծնողներին անհնազանդ» սերունդն են: Իրենց դեպրեսիվ ներաշխարհն ու վարքը եւ երակներ կտրելու ու ինքնասպանության հանդեպ ձգտումը պատճառաբանում են. «Մեզ չեն հասկանում», այնինչ նրանք, ըստ էության, առանձնապես ասելիք էլ չունեն: Ռուսաստանում էմոների եւ նմանատիպ խմբավորումների դեմ արվում են գործնական քայլեր: Ռուսաստանի Դաշնության խորհրդարանական լսումներում քննարկվել է «Պետական քաղաքականությունը երեխաների հոգեւոր-բարոյական դաստիարակման շուրջ» օրինագիծը: Նրանում նշվում է, որ էմոյական մշակույթի բացասական գաղափարախոսությունը երիտասարդներին անջատում է հասարակությունից եւ նույնիսկ դրդում ինքնասպանության, եւ այդ իմաստով առավել անպաշտպան են աղջիկները:
Օրինագիծը դեռեւս ընդունված չէ, սակայն մի քանի քաղաքներում սկսել են էմոներ եւ գոթեր որսալ, ինչը բողոքի ալիք է առաջացրել: էմոները դուրս են գալիս փողոցներ` բողոքելու գործադրվող պատժամիջոցների դեմ. «Օրենքը չի արգելում արտահայտել մեր հույզերը», ասում են նրանք ու ավելացնում, «եթե ցանկանում ենք ինչ-որ բանով մեզ ծակել կամ լսել էմոցիոնալ երգեր, դա մեր գործն է, մեր իրավունքը, մեր անձնական կյանքը, եւ ոչ ոք չի կարող այն փոխել»:Սա խելագարի բարբաջանք է հիշեցնում, քանզի կյանքի վրա թքողը անթաքույց թքում է կյանքի Արարչի վրա, որ ասում է.« Ես եկա, որպեսզի կյանք ունենաք եւ լիուլի ունենաք», եւ գաղտնիք չէ, թե ում դրդմամբ: Դրա վկայությունը նրանց էմոցիաները սնուցող «քրիստոնեական» ռոքն է եւ նրա ակունքներում ընկած նույնքան «քրիստոնեական»բողոքական շարժումը:
«Հայաստանում դեռեւս այնքան էլ զարգացած չէ էմո շարժումը, բայց մենք գնալով շատանում ենք ու հուսով ենք` մեր շարժումը գնալով ավելի կզարգանա», – գրում են էմոները: Մտաբերելով բազմաթիվ մռայլ ու տխուր դեմքերով ու ագրեսիվ շարժուձեւերով մուլտհերոսներին` մտավախությունը մեծ է, որ նրանց հույսերը կիրականանան` շնորհիվ անուշադիր ու անտարբեր ծնողների: Ամենայն հավանականությամբ, էմոների հայաստանյան առաջին սերունդը եւս այդ չարահնար մուլտֆիլմերի եւ դրանց ֆոնային ագրեսիվ ռոք երաժշտության ցանած սերմերն են. մոլախոտերն էլ ունեն սերմեր, որ տարածվում են պատահական քամիներից:
Հայաստանյան էմոները աչքի չեն ընկնում կրթության բարձր մակարդակով, նրանք իրենք էլ շատ բան չգիտեն իրենց որդեգրած արժեքների մասին: Անհասկանալին արտաքնապես կրկնօրինակելու նրանց անհաջող փորձերը հանգեցնում են հասարակության մերժողական վերաբերմունքին, արդյունքում` նրանց շատ սիրելի ինքնակտտանքներն ու ինքնասպանության փորձերը ունենում են անդառնալի եւ ողբերգական հետեւանքներ:
Հաճախ են հանդիպում մուգ ներկված աչքերով, թեք մազափնջով, սեւ ու վարդագույն զգեստներով տարօրինակ պատանիներիՙ էմոների: Նրանք հիմնականում 12-18 տարեկան երիտասարդներ են, իրենց մազափունջը պետք է ծածկի աչքերը կամ մեկ աչքը, պարանոցին հաստ շղթաներ ունեն, շարֆեր, մուգ ակնոցներ, վարդագույն կամ սեւ գոտիներ:

Առաջին էմոները Հայաստանում հայտնվել են 2007 թվականին: «Մենք թինեյջերներ ենք, որոնք չեն ամաչում իրենց էմոցիաներից», այսպես է արտահայտվել էմոներից մեկը: Էմո բառն առաջացել է emotional բառից. սրանք այն երիտասարդներն են, որոնք բնույթով զգացմունքային են: Էմոները սկզբնական շրջանում եղել են էմո ռոքի ֆանատներ, իսկ հետո ձեւավորվել է էմո մշակույթը: Հայաստանում էմո շարժումը այնքան էլ զարգացած չէ: Այժմ կան 50-60 էմո երիտասարդներ:

Մեր զրույցը Լիզայի հետ է: Նա 18 տարեկան է, ավարտել է դպրոցը եւ աշխատում է: Իրեն համարում է իսկական էմո:

- Ինչպե՞ս դարձար էմո:

- Էմո շարժման մասին լսել եմ 14-15 տարեկանում: Իսկ ես ինքս էմո եմ դարձել 16-17 տարեկանում: Սիրահարվել էի մի տղայի, որ էմո շարժման ներկայացուցիչ էր: Նրան դուր գալու համար սկսեցի հագնվել այնպես, ինչպես նա, եւ ի վերջո հասկացա, որ դա իմն է: Ինքս էլ դարձա էմո:

- Իսկ դու ինչպե՞ս ես հագնվում:


- Սկզբնական շրջանում էմոյական աքսեսուարներ էի կրում, աչքս արտահայտիչ սեւ էի ներկում, հետո մազերս կտրեցի նրանց նման: Իսկ արդեն չափահաս տարիքում պիրսինգ արեցի եւ մի փոքրիկ մազափունջ վարդագույն ներկեցի: Հասարակությունը շատ տարօրինակ էր նայում դրան:

- Այսինքնՙ դուք հասարակության ուշադրության կարի՞քն ունեք:


- Ո՛չ, ուղղակի մեզ դուր է գալիս, երբ տարօրինակ հայացքով են մեզ նայում:

- Իսկ ծնողներդ ինչպե՞ս են վերաբերվում դրան:


- Հագնվածքիս համար ոչինչ չէին ասում, իսկ երբ իմացան, որ էմո եմ, արգելեցին ինձ շփվել նրանց հետ, բայց դա արդեն իմն էր: Իսկ ես հակառակվելով նրանց, ստիպված եղա հեռանալ տնից եւ հիմա ապրում եմ ընկերոջս հետ:

- Ի՞նչ նախասիրություններ ունես:

- Սիրում եմ լսել ռոք, պարել բրեյքդանս: Շատ եմ սիրում արյուն, սիրում եմ նաեւ երակներս կտրել:

- Երբեւէ բժիշկների օգնությանը դիմե՞լ ես:


- Եսՙ չէ, բայց երակներս կտրելուց հետո դեպքեր են եղել, որ բժիշկների միջամտությանն են ստիպված եղել դիմել: Այժմ ձեռքերիս վրա 20 կամ 25 սպի ունեմ: Դեպքեր են եղել նաեւ, երբ բժիշկները ստիպված են եղել երակներս կարել:

- Կյանքիդ համար չե՞ս վախենում:


- Ո՛չ, ես ապրում եմ միայն ներկայով:

- Էմո ընկերներ ունե՞ս:

- Այո՛, էմո ընկերներ շատ ունեմ, նրանք ոչ միայն ընկերներն են, այլեւ ընտանիքս են կազմում:

- Ի՞նչ ես ցանկանում անել ապագայում:
- Ես եւ ընկերներս ցանկանում ենք մեկնել Ռուսաստան, քանի որ այնտեղ ավելի լավ են վերաբերվում էմոներին, քան այստեղ:

- Իսկ ծնողնե՞րդ:

- Ես նրանց շատ եմ սիրում, բայց ցավում եմ, որ ամեն ինչ այսպես է ստացվել: Նրանք ինձ չեն ցանկանում ընդունել: Չգիտեմ ինչու: Ես ո՛չ ծխախոտ եմ օգտագործում, ո՛չ խմիչք եւ ո՛չ էլ թմրադեղ, բայց միեւնույնն էՙ նրանք ինձ չեն ընդունում եւ վերջ: Ուրեմն թող մոռանան, որ աղջիկ ունեն:

- Հիմնականում որտե՞ղ եք հավաքվում:


- Մեծ մասամբ Կասկադում եւ մանկական երկաթուղում:

- Իսկ ինչո՞ւ հենց մանկական երկաթուղում:

- Դա խորհրդանշում է, որ մենք հոգով մանուկ ենք:

- Ինչո՞ւ եք կամուրջներից նետվում:

- Դա էլ իր բացատրությունն ունի: Մենք համոզված ենք, որ եթե իսկական էմո ենք, ուրեմն ցած նետվելուց թեւեր են առաջանում:

понедельник, 5 декабря 2016 г.

Աթեիզմ
Աթեիզմը ոգիների, աստվածների, հանդերձյալ կյանքի և այլ տեսակի գերբնականի հավատը ժխտող հայացքների համակարգ է, որը ժխտում է ամեն տեսակի կրոնի գոյությունը։ Յուրաքանչյուր պատմական դարաշրջանում աթեիզմը արտացոլել է տվյալ ժամանակաշրջանի գիտելիքների եղած մակարդակը և այն դասակարգերի ու սոցիալական խմբերի շահերը, որոնց տեսական զենքն է եղել այն: Աթեիզմը անխզելիորեն կապված է բնության նկատմամբ մատերիալիստական հայացքների հետ։
Աթեիզմը հակադրվում է թեիզմին, որն իրենից ներկայացնում է առնվազն մեկ Աստծո գոյության առկայության հավատը: Աթեիզմի տակ հաճախ հասկացվում է նաև ցանկացած գերբնական ուժի ժխտումը, կլինեն Աստվածներ, հոգիներ, այլ ոչ նյութական ուժեր, հետմահու կյանք և այլն:  Աթեիզմը աշխարհայացք է, որը ժխտում է կրոնի` որպես գերբնական ուժի նկատմամբ հավատը:
Աթեիզմին բնորոշ է այն  համոզմունքը, որ բնական աշխարհը (բնությունը) ինքնաբավ է և բոլոր կրոնները ունեն մարդկային (ոչ գերբնական) ծագում: Այն մարդիկ, ովքեր իրենց համարում են աթեիստներ, կասկածամտորեն են վերաբերում ցանկացած գերբնական ուժերի, երևույթների, որոնք չունեն իրենց գոյության էմպիրիկ հիմնավորումը: Ոմանք ի օգուտ աթեիզմի հիմնվում են փիլիսոփայության, սոցիոլոգիայի և պատմության վրա: Շատ աթեիստներ համարվում են հումանիզմի և նատուրալիզմի հետևորդներ: Գոյություն չունեն համընդհանուր վարքի նորմեր, որոնք բնորոշ են բոլոր աթեիստներին:
 
Ի սկզբանե «Աթեիզմ» տերմինը վերաբերում էր բոլոր այն մարդկանց կամ ուսմունքներին, ովքեր կոնֆլիկտի մեջ էին գոյություն ունեցող կրոնների հետ: Միայն հետագայում այդ տերմինը սկսեց որոշակի փիլիսոփայական դիրքորոշում արտահայտել: 

воскресенье, 4 декабря 2016 г.

Առաջին ձյունը կարծես գալիս է սրտիս մեջ պահած վերքերը բուժելու:Ես ուզում եմ ձյան հետ հավասար ման գալ,տխրությունս նրա հետ կիսել:Սիրո՜ւմ եմ,երբ անձրևի միջից գալիս է երկար սպասված ձյան փաթիլները:Այն ճերմակ,փափուկ,սպիտակ ձյունը,որը գալիս է շատ պատահական և չսպասված,հոգուս մեջ հանգստություն է ներշնչում:Բայց նա միևնույն ժամանակ այնքան ցրտաշունչ է լինում,որ չգիտեմ՝որտե՞ղ փախչեմ,որպեսզի չմրսեմ:Կարծես այնպես է գալիս,որ ես ինձ բոլորովին միայնակ եմ զգում,և կարծես ամեն ինչից կտրված լինեմ:Բայց  միևնույն ժամանակ այնքան կուզեի՝ ընկերս կողքիս լիներ,սեղմեր սառած ձեռքերս,գրկեր և ասեր. «Դու միայնակ չես, փոքրի՜կս,ես քեզ կտաքացնեմ,մենք միշտ միասին կլինենք»:Գիտե՞ք,այնքա՜ն եմ երազում այդ պահերը,այնքա՜ն եմ սպասում այդ օրերին,բայց միևնույն ժամանակ այնքան եմ տխրում,որ շատ քիչ մարդիկ են ինձ հասկանում:Ինձ այնպես է թվում,որ միայն ես եմ այդպիսի խենթություններ և գժություններ ասում,բայց այդ ամենը իմ սրտի խորքից եմ ասում:
 Առաջին ձյունը այնքան գեղեցիկ,հանդարտ,հանգիստ է գալիս,որ կուզենայի գար և չընդհատվեր:Կուզեի օրերով,ամիսներով այն գար:Ուզում եմ, ինչպես անձրև ժամանակ,այնպես էլ ձյան պահերին նստել պատուհանիս գոգին,բացել հուշատետրս և գրառել այն,ինչ սիրտս այդ պահին թելադրում է:
 Անհամբեր սպասում եմ Ամանորին:Այդ օրը մարդիկ այնքաննպատակներ և երազանքներ են ունենում:Ձմեռ պապիկից ոչ մի նվեր չեմ ուզում:Միայն ուզում եմ երջանիկ լինել սիրածս էակի կողքին:Ձմեռ պապիկից ես շատ գոհ եմ:Այն,ինչ երազել եմ նոր տարվա օրերին,իրականացել են:Ու ես հիմա շատ ուրախ եմ,բայց այդ պահին ես ուզում եմ գա իմ կողմից շատ սպասված ԱՌԱՋԻՆ ՁՅՈՒՆԸ:

среда, 16 ноября 2016 г.

   
                                                 Ով է իսկական ժառանգը                      Փարավոն Սենուսերտ երրորդը (իշխել է մ. թ.ա.1884_1849.) Եգիպտոսի սահմաններն ուժեղացնելու հետո հայտարարում է.<<ես բազմապատկեցի այն, ինչ ստացել էի։Ժառանգություն կհամարեմ որդիներից նրան , ով կպաշտպանի պետության սահմաններն և կհրաժարվեմ նրանից ում չի մտահոգում դրանց անվտանգությունը>>։

понедельник, 31 октября 2016 г.

       .                              Աշնան Արևը.              
Գեղեցիկ է աշունը իմ հայրենիքում։Հայաստանի յուրաքանչյուր քաղաք, մարզ կամ շրջան՝ աշունը դիմավորում է յուրովի, նույնիսկ Աշնան Արևը է յուրահատուկ գույնով ու ջերմությամբ մտնում հայկական լեռնաշխարհ։Նայելով մեր բնաշխարհին ինձ մի պահ թվում է ,թե առարկայական՝ վրձնի գույներն են ներկել մեր բնությունը ։Աշնան՝ Արևը տխուր է, որովհետև ձյունբեր ապերը ծածկել են նրան։Աշունը տխուր է, իսկ ձմեռը մոտենում է։
Գեղեցիկ է աշունը իմ հայրենիքում։Հայաստանի յուրաքանչյուր քաղաք, մարզ կամ շրջան՝ աշունը դիմավորում է յուրովի, նույնիսկ Աշնան Արևը է յուրահատուկ գույնով ու ջերմությամբ մտնում հայկական լեռնաշխարհ։Նայելով մեր բնաշխարհին ինձ մի պահ թվում է ,թե առարկայական՝ վրձնի գույներն են ներկել մեր բնությունը ։Աշնան՝ Արևը տխուր է, որովհետև ձյունբեր ապերը ծածկել են նրան։Աշունը տխուր է, իսկ ձմեռը մոտենում է։ 

суббота, 15 октября 2016 г.

Օզոնային շերտի խոռոչներ

Օզոնային շերտի պահպանությունը ՀայաստանումԽմբագրել

Հայաստանի Հանրապետությունում օզոնային շերտի ուսումնասիրությունները կատարվել են 2000 թ-ին Արագածիհարավային լանջին՝ 2070 մ բարձրության վրա գտնվող «Ամբերդ» օդերևութաբանական կայանում, որի դիտարկումների արդյունքները հաղորդվել են Օզոնային և անդրամանուշակագույն ճառագայթման տվյալների համաշխարհային կենտրոն։
1999 թվականից ՀՀ-ն անդամակցում է «Օզոնային շերտի պահպանման մասին» Վիեննայի համաձայնագրին (1985), «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությանը (1997) և ստանձնել է համապատասխան պարտ
Արեգակը Երկրի վրա կյանքի աղբյուր է, սակայն այն միևնույն ժամանակ կարող է քայքայել կյանքն իր անտեսանելի ուլտրամանուշակագույն ճառագայթներով և այդ ճառագայթներից կենսոլորտը պաշտպանում է մթնոլորտի օզոնային շերտը։ Օզոնը թթվածնի ատոմների յուրահատուկ միացություն է (Օ3)։ Մթնոլորտում օզոնի մոլեկուլն անկայուն է, այսինքն և տրոհվում, և վերականգնվում է խիստ հավասարակշռված հարաբերակցություններով։ Օզոնային թաղանթը բաշխված է վերնոլորտում (ստրատոսֆերա)՝ 25-30 կմ բարձրությունների միջև և կազմում է Երկրի մթնոլորտի միայն մի աննշան մասը։ Եթե մթնոլորտում պարունակվող ամբողջ օզոնը նորմալ ճնշման պայմաններում բաշխենք երկրագնդի մակերեսով, ապա կստացվի շուրջ 3 մմ հաստությամբ շերտ, որի պատճառով էլ այն կոչվում է օզոնային շերտ։
Չափազանց պայծառ լույսը կամաց-կամաց վնասում է առողջ աչքերը, և որքան նոսր է օզոնային շերտը, այնքան ավելի է մեծանում աչքի հիվանդությունների (կատարակտ, ընդհուպ մինչև կուրացում) սպառնալիքը, թե մարդկանց, թե կենդանիների շրջանում։ Ու եթե մարդը կարող է հնարավորինս զերծ մնալ ուլտրամանուշակագույն ճառագայթների անմիջական ազդեցությունից, օրինակ՝ պարտադիր պաշտպանիչ ակնոց կրելով, մաշկը պահպանելու համար նախատեսված երկարաթև հագուստ ու լայնեզր գլխարկ կրելով, ապա կենդանական աշխարհի ներկայացուցիչները այդ ամենը անել չեն կարող։ Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից վնասվում են օրգանիզմի դիմադրողական ֆունկցիաները։ Եթե անգամ մարդը պատվաստված է, օրինակ՝ տուբերկուլյոզի կամ մալարիայի դեմ, ապա վերնոլորտում օզոնի պակասի հետևանքով պատվաստման արդյունքը զրոյանում է, և օրգանիզմը կորցնում է վարակի և նրա հարուցիչների դեմ պայքարելու ունակությունը։ Մաշկը չի կարող պաշտպանել օրգանիզմի իմունային համակարգը արևի ազդեցությունից։ Եթե օզոնային շերտի քայքայումը շարունակվի, ապա ողջ կենդանական աշխարհին սպառնում է մահացու վտանգ։
Օզոնային շերտի քայքայումը նմանակող լաբորատոր փորձերը ցույց են տվել, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ավելացումը արգելակում է կարևորագույն գյուղատնտեսական այնպիսի մշակաբույսերի աճը, ինչպիսիք են, օրինակ՝ լոբազգիները։ Այլ բուսատեսակների վրա կատարված փորձերը պարզել են, որ դրանց մեծամասնությունը նույնպես զգայուն է ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ։ Այդ վտանգից զերծ չեն նաև անտառները։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության տակ սոսիներն աճում են 2 անգամ դանդաղ, իսկ դա իր հերթին խախտում է բնական էկոհամակարգերի հավասարակշռությունը։
Ամեն տարի օզոնային շերտի նվազման հետևանքով պակասում է Անտարկտիդայի պլանկտոնը, որից տուժում են ծովաբնակ կենդանիները։ Նախ նվազում են նրանց կերային պաշարները, և բացի դրանից, ծանծաղուտներում բնակվող ձկների և մոլյուսկների թրթուռները շատ զգայուն են ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության նկատմամբ, ինչը հանգեցնում է դրանց զանգվածային ոչնչացմանը։
 
                                                              Ջ, Լիվինգստոն <<Ճայը>>.                                                                      Վերլուծություն                                  Այս Պատմվածքի հիմքում ընկած է մի ճայի պատմություն, ով սիրում էր ճախրել օդում և օգնել իր ընկերներին։ Սակայն նրա ընկերները ամեն կերպ ուզում էին ծաղրել ու խանգարել Ճայը պայքարեց ու հասավ իր նպատակին
                                                         Ա. Ք. <<Օտարը>>
                                                    Վերլուծություն՝                                          Պատմվածքի հիմքում ընկած էր մի պատանու պատմություն, ով պայքարում էր կյանքի դաժան օրենքների դեմ։նա ապրում էր իր մոր հետ ։Մոր մահից հետո նա դարձավ անտարբեր,մելանխոլիկ։ Որոշ ժամանակ անց նա ծանոթացավ մի օրիորդի հետ, ով օգնում էր նրան մոռանալ իր ցավը։ 
                                            <Անլռելի զանգակատուն>                            
Պատմության խորհուրդը քննելու անհրաժեշտությունը լայնությամբ ու խորքով Սևակն իրականացրեց<<Անլռելի զանգակատան>> պոեմում։<Անլռելի զանգակատունն> ընդգրկումով համապատկերային պոեմ է, որ կարող է նաև չչափածո վեպ կոչվել։ Ծավալը՝ շուրջ 7000 տող։ Կոմիտասի  մասին գրվելիք երկը նախապես Սևակը ծրագրել է իբրև վեպ կամ վիպակ,նաև իբրև վեպ կամ վիպակ, նաև՝ իբրև ուսումն ասիրություն,ողբերգություն կամ դրամա։Պոեմի կառուցվածքի երաժշտական բնույթը պայմանավորված է գլխավոր հերոսի՝ Կոմիտասի ստեղծագործական նկարագրել։ Տեսակով պոեմը պատմակենսագրական է։
                                                          Սասունցի Դավիթ                            

Հայ ժողովրդի հանճարը դարերի ընթացքում երկնել է այնպիսի, մի բացառիկ ստեղծագործության, ինչպիսին ≤Սասնա ծռեր≥դյուցազներգությունն է։ ≤Սասնա ծռեր≥վիպերգը կամ էպոսը հիմնականում ստեղծվել է միջնադարում՝ արաբական արշավանքների շրջանում։ էպոսը բաղկացած է չորս հիմնական ճյուղերից։ Դրանք կապակցված են գլխավոր հերոսների սերդակցությամբ,նույն գաղափարով ու ոգով և ներկայացնում են մի կուռ ամբողջություն։ Ճյուղերից յուրաքանչյուրը կոչվում էգլխավոր  հերոսների անուններով՝≤Սանասար և Բաղդասար≥<Մեծ Մհեր≥≤Սասունցի Դավիթ≥ և ≤Փոքր Մհեր≥։

суббота, 1 октября 2016 г.

Այսօր ես իմ ընկերների հետ մասնակցեցի
հերթական ուսումնական էքսպո-ցուցահանդեսի որը տեղի էր ունենում Մերգելյանի անվան ինստիտուտի շենքում; Մենք ծանոթացանք նորարարական տեխնոլոգիաների հետ.Հաճելի է լինել տեղեկացված։





ոգիաների հետ;