воскресенье, 4 декабря 2016 г.

Առաջին ձյունը կարծես գալիս է սրտիս մեջ պահած վերքերը բուժելու:Ես ուզում եմ ձյան հետ հավասար ման գալ,տխրությունս նրա հետ կիսել:Սիրո՜ւմ եմ,երբ անձրևի միջից գալիս է երկար սպասված ձյան փաթիլները:Այն ճերմակ,փափուկ,սպիտակ ձյունը,որը գալիս է շատ պատահական և չսպասված,հոգուս մեջ հանգստություն է ներշնչում:Բայց նա միևնույն ժամանակ այնքան ցրտաշունչ է լինում,որ չգիտեմ՝որտե՞ղ փախչեմ,որպեսզի չմրսեմ:Կարծես այնպես է գալիս,որ ես ինձ բոլորովին միայնակ եմ զգում,և կարծես ամեն ինչից կտրված լինեմ:Բայց  միևնույն ժամանակ այնքան կուզեի՝ ընկերս կողքիս լիներ,սեղմեր սառած ձեռքերս,գրկեր և ասեր. «Դու միայնակ չես, փոքրի՜կս,ես քեզ կտաքացնեմ,մենք միշտ միասին կլինենք»:Գիտե՞ք,այնքա՜ն եմ երազում այդ պահերը,այնքա՜ն եմ սպասում այդ օրերին,բայց միևնույն ժամանակ այնքան եմ տխրում,որ շատ քիչ մարդիկ են ինձ հասկանում:Ինձ այնպես է թվում,որ միայն ես եմ այդպիսի խենթություններ և գժություններ ասում,բայց այդ ամենը իմ սրտի խորքից եմ ասում:
 Առաջին ձյունը այնքան գեղեցիկ,հանդարտ,հանգիստ է գալիս,որ կուզենայի գար և չընդհատվեր:Կուզեի օրերով,ամիսներով այն գար:Ուզում եմ, ինչպես անձրև ժամանակ,այնպես էլ ձյան պահերին նստել պատուհանիս գոգին,բացել հուշատետրս և գրառել այն,ինչ սիրտս այդ պահին թելադրում է:
 Անհամբեր սպասում եմ Ամանորին:Այդ օրը մարդիկ այնքաննպատակներ և երազանքներ են ունենում:Ձմեռ պապիկից ոչ մի նվեր չեմ ուզում:Միայն ուզում եմ երջանիկ լինել սիրածս էակի կողքին:Ձմեռ պապիկից ես շատ գոհ եմ:Այն,ինչ երազել եմ նոր տարվա օրերին,իրականացել են:Ու ես հիմա շատ ուրախ եմ,բայց այդ պահին ես ուզում եմ գա իմ կողմից շատ սպասված ԱՌԱՋԻՆ ՁՅՈՒՆԸ:

Комментариев нет:

Отправить комментарий