понедельник, 12 декабря 2016 г.

Հաճախ են հանդիպում մուգ ներկված աչքերով, թեք մազափնջով, սեւ ու վարդագույն զգեստներով տարօրինակ պատանիներիՙ էմոների: Նրանք հիմնականում 12-18 տարեկան երիտասարդներ են, իրենց մազափունջը պետք է ծածկի աչքերը կամ մեկ աչքը, պարանոցին հաստ շղթաներ ունեն, շարֆեր, մուգ ակնոցներ, վարդագույն կամ սեւ գոտիներ:

Առաջին էմոները Հայաստանում հայտնվել են 2007 թվականին: «Մենք թինեյջերներ ենք, որոնք չեն ամաչում իրենց էմոցիաներից», այսպես է արտահայտվել էմոներից մեկը: Էմո բառն առաջացել է emotional բառից. սրանք այն երիտասարդներն են, որոնք բնույթով զգացմունքային են: Էմոները սկզբնական շրջանում եղել են էմո ռոքի ֆանատներ, իսկ հետո ձեւավորվել է էմո մշակույթը: Հայաստանում էմո շարժումը այնքան էլ զարգացած չէ: Այժմ կան 50-60 էմո երիտասարդներ:

Մեր զրույցը Լիզայի հետ է: Նա 18 տարեկան է, ավարտել է դպրոցը եւ աշխատում է: Իրեն համարում է իսկական էմո:

- Ինչպե՞ս դարձար էմո:

- Էմո շարժման մասին լսել եմ 14-15 տարեկանում: Իսկ ես ինքս էմո եմ դարձել 16-17 տարեկանում: Սիրահարվել էի մի տղայի, որ էմո շարժման ներկայացուցիչ էր: Նրան դուր գալու համար սկսեցի հագնվել այնպես, ինչպես նա, եւ ի վերջո հասկացա, որ դա իմն է: Ինքս էլ դարձա էմո:

- Իսկ դու ինչպե՞ս ես հագնվում:


- Սկզբնական շրջանում էմոյական աքսեսուարներ էի կրում, աչքս արտահայտիչ սեւ էի ներկում, հետո մազերս կտրեցի նրանց նման: Իսկ արդեն չափահաս տարիքում պիրսինգ արեցի եւ մի փոքրիկ մազափունջ վարդագույն ներկեցի: Հասարակությունը շատ տարօրինակ էր նայում դրան:

- Այսինքնՙ դուք հասարակության ուշադրության կարի՞քն ունեք:


- Ո՛չ, ուղղակի մեզ դուր է գալիս, երբ տարօրինակ հայացքով են մեզ նայում:

- Իսկ ծնողներդ ինչպե՞ս են վերաբերվում դրան:


- Հագնվածքիս համար ոչինչ չէին ասում, իսկ երբ իմացան, որ էմո եմ, արգելեցին ինձ շփվել նրանց հետ, բայց դա արդեն իմն էր: Իսկ ես հակառակվելով նրանց, ստիպված եղա հեռանալ տնից եւ հիմա ապրում եմ ընկերոջս հետ:

- Ի՞նչ նախասիրություններ ունես:

- Սիրում եմ լսել ռոք, պարել բրեյքդանս: Շատ եմ սիրում արյուն, սիրում եմ նաեւ երակներս կտրել:

- Երբեւէ բժիշկների օգնությանը դիմե՞լ ես:


- Եսՙ չէ, բայց երակներս կտրելուց հետո դեպքեր են եղել, որ բժիշկների միջամտությանն են ստիպված եղել դիմել: Այժմ ձեռքերիս վրա 20 կամ 25 սպի ունեմ: Դեպքեր են եղել նաեւ, երբ բժիշկները ստիպված են եղել երակներս կարել:

- Կյանքիդ համար չե՞ս վախենում:


- Ո՛չ, ես ապրում եմ միայն ներկայով:

- Էմո ընկերներ ունե՞ս:

- Այո՛, էմո ընկերներ շատ ունեմ, նրանք ոչ միայն ընկերներն են, այլեւ ընտանիքս են կազմում:

- Ի՞նչ ես ցանկանում անել ապագայում:
- Ես եւ ընկերներս ցանկանում ենք մեկնել Ռուսաստան, քանի որ այնտեղ ավելի լավ են վերաբերվում էմոներին, քան այստեղ:

- Իսկ ծնողնե՞րդ:

- Ես նրանց շատ եմ սիրում, բայց ցավում եմ, որ ամեն ինչ այսպես է ստացվել: Նրանք ինձ չեն ցանկանում ընդունել: Չգիտեմ ինչու: Ես ո՛չ ծխախոտ եմ օգտագործում, ո՛չ խմիչք եւ ո՛չ էլ թմրադեղ, բայց միեւնույնն էՙ նրանք ինձ չեն ընդունում եւ վերջ: Ուրեմն թող մոռանան, որ աղջիկ ունեն:

- Հիմնականում որտե՞ղ եք հավաքվում:


- Մեծ մասամբ Կասկադում եւ մանկական երկաթուղում:

- Իսկ ինչո՞ւ հենց մանկական երկաթուղում:

- Դա խորհրդանշում է, որ մենք հոգով մանուկ ենք:

- Ինչո՞ւ եք կամուրջներից նետվում:

- Դա էլ իր բացատրությունն ունի: Մենք համոզված ենք, որ եթե իսկական էմո ենք, ուրեմն ցած նետվելուց թեւեր են առաջանում:

Комментариев нет:

Отправить комментарий